Դրանք ի՞նչ հեղափոխական

21/11/2005

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը «հին հեղափոխական» է: Հարցին` ինչ ասել է «հին հեղափոխական», նա պատասխանել է. «Միշտ մենք ենք առաջինը սկսել շարժումը, հիշո՞ւմ եք, ապրիլին էլ մենք առաջինը սկսեցինք»: Ա. Կարապետյանն ընդգծել է նաեւ, որ այս տարվա ապրիլին հենց իրենք են եղել «Ազգային հեղափոխության» մասին առաջին հայտարարողները: Իսկ միգուցե «հին հեղափոխականի» մասին իր հայտարարությամբ նա նկատի ունի իր դաշնակցական անցյա՞լը: «Չէ, հաստատ այդպես չի: Համ էլ դրանք ի՞նչ հեղափոխական»,- ասաց նա: