Հայտարարվում է բրիտանական Զիվնգինգ կրթաթոշակներ 2012/2013-ը

15/12/2011

Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանսավորում է ՄԹ-ի Արտաքին Գործերի եւ Համագործակցության երկրների նախարարությունը եւ համակարգում է Բրիտանական խորհուրդը: Չիվնինգ կրթաթոշակը հովանավորում է ՄԹ-ում 12 ամիս ուսանելու ծախսերը, ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետեւյալ ոլորտներում`

– հակամարտությունների կանխարգելում եւ լուծում,
– հանրային ոլորտի զարգացում` Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով,
– ազատ/անաչառ ԶԼՄ-ների հզորացում:

Թեկնածուի հատկանիշները

Դիմորդները պետք է առաջնորդելու եւ ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ ունեն այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր եւ ներանձնական հատկությունները: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ, ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում: Թեկնածուները պետք է`

– իդեալական թեկնածուն պետք է լինի 25-35 տարեկան, սակայն մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին
– արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ,
– լինեն Հայաստանի քաղաքացիներ եւ բնակվեն Հայաստանում վերջին երեք տարիներին,
– ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրենց ընտրած ոլորտում,
– ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ (տես Ընտրության ընթացակարգը),
– վերադառնան Հայաստան եւ աջակցեն երկրի զարգացմանը:

Ինչպես դիմել

Դիմումի ձեւն անհրաժեշտ է լրացնել առցանց: Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

– երկու երաշխավորագիր, պաշտոնական ձեւաթղթով եւ/կամ կնքված, ոչ ավելի քան վեց ամիս վաղեմության ,
– դիպլոմների եւ դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի հունվարի 23-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական դիմումները հաշվի չեն առնվի: Թեկնածուի պարտականությունն է` վստահ լինել, որ դիմումի ձեւն ամբողջական է:

Ընտրության ընթացակարգը

2012 թվականի փետրվարի 20-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի դիմորդներն արդեն ընտրած լինեն իրենց դասընթացն ու համալսարանը: Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ կապ կհաստատվի, եւ նրանք կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները տեղի կունենան 2012 թվականի փետրվարի վերջին/մարտի սկզբին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, 2012թվականի մարտի 10-ին կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 եւ ավելի միավոր): Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը եւ հարցազրույցին Երեւանում: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2012 թվականի մարտի վերջին: Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-21-ը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը տեղափոխվելու է նոր գրասենյակ: Այս ընթացքում հարցերի դեպքում հարկավոր է գրել Արեւիկ Բադալյանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել Բրիտանական խորհրդի կայքը`
http://www.britishcouncil.org/hy/armenia-education-scholarships-chevening.htm:

ArevikBadalyan, PR Officer,
[email protected]
24 Baghramyan Avenue, tel: +374 10 569923 ext. 115, Fax +374 10 569929, BCTN 82031115
http://www.britishcouncil.am