2012թ. Եվրասիայի եւ Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ)
Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձնման վերջնաժամկետն է` 2011թ. դեկտեմբերի 22, հինգշաբթի, ժամը 17:00:
Եթե դուք հետաքրքրված եք առանց կրթական աստիճան ստանալու սովորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում` առանց ձեր ֆինանսական միջոցների, ապա կարող եք ստորեւ ծանոթանալ Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրին եւ ծրագրի հայցադիմումի լրացման հրահանգներին:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով: Մինչեւ հայցադիմումի լրացնելը խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ծանոթանալ հայցադիմումի լրացման հրահանգներին եւ հաճախ տրվող հարցերին Frequently Asked Questions (FAQ):
– Online application instructions (Օնլայն հայցադիմումի հրահանգներ)
(http://irex.org/sites/default/files/2012-2013%20Global%20UGRAD%20Online%20Application%20Instructions.doc)
– Online application (Օնլայն հայցադիմում) (https://oas.irex.org/ugrad/LogonգReturnUrl=%2fugrad)
Դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել եւ լրացնել տպելու համար նախատեսված հայցադիմումը (տե՛ս առաջին եւ երկրորդ բաժինները) կամ օգտվել կից ուղարկված հայցադիմումի փաթեթից: Հայցադիմումի ամբողջական փաթեթը երեք օրինակով պետք է ներկայացնեք ք. Երեւան, Սարյան 8 հասցեում գտնվող Այռեքսի հայաստանյան գրասենյակ մինչեւ 2011թ. դեկտեմբերի 22-ը, հինգշաբթի, ժամը 17:00-ն (տեղական ժամանակ):
– Paper Application Instructions (Տպագիր հայցադիմումի հրահանգներ)
(http://irex.org/sites/default/files/2012-2013%20Global%20UGRAD%20Paper%20Application%20Instructions.doc)
– Paper Application (Part 1) (Տպագիր հայցադիմումի առաջին բաժին)
(http://irex.org/sites/default/files/2012-2013%20Global%20UGRAD%20Application.pdf)
– Paper Application (Part 2) (Տպագիր հայցադիմումի երկրորդ բաժին)
(http://irex.org/sites/default/files/2012-2013%20Global%20UGRAD%20Supplemental%20Form.doc) Այս էլեկտրոնային նամակին կից կարող եք նաեւ գտնել տպելու համար նախատեսված հայցադիմումը: Հայցադիմումի վերաբերյալ հարցերը կարող եք ուղղել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով Այռեքսի հայաստանյան գրասենյակը կազմակերպում է երեք տեսակի սեմինարներ:
Եվրասիայի եւ Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ-ի Պետական քարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում` առանց գիտական աստիճան ստանալու:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետեւյալ ծրագրային ուսումնական ոլորտներում`
հաշվապահություն, գյուղատնտեսություն, մարդաբանություն/ազգագրություն, կենսաբանություն,
բիզնես, քիմիա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, քրեական իրավունք,
տնտեսագիտություն, կրթություն, ճարտարագիտություն, շրջակա միջավայրի կառավարում,
երկրաբանություն, սպասարկման եւ տուրիզմի կառավարում, միջազգային հարաբերություններ,
լրագրություն եւ հանրային հաղորդակցություն, իրավագիտություն,
ֆիզիկա, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, քաղաքաշինություն եւ ամերիկագիտություն:
Ուշադրություն դարձրեք, որ այլ մասնագիտություններ եւս կդիտարկվեն: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային սկզբունքով:
Ծրագրի հաղթողները պետք է.
– Այցելեն դասերի` մեկ ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակի համաձայն;
– Առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում ներգրավվեն աշխատանքների մեջ (առնվազն 20 ժամ),
– Ինչպես նաեւ երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մասնակցեն ուսումնական պրակտիկայի
Առաջին կուրսի ուսանողները կբնակվեն հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում եւ կհաճախեն երկամյա համայնքային քոլեջներ: Մյուս բոլոր ուսանողները կհաճախեն քառամյա համալսարաններ կամ քոլեջներ եւ կբնակվեն հանրակացարաններում:
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորված է եւ ապահովում է.
– աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում
– դիմորդի բնակավայրից ԱՄՆ-ում հյուրընկալող բուհ երկկողմանի ճանապարհորդության ծախսերը
– բժշկական ապահովագրություն
– համալսարանի ուսման վարձը եւ անհրաժեշտ ուսումնական վճարները
– ամսական կրթաթոշակ ապրուստի ծախսերի համար
– դրամական միջոցներ հնարավոր այլ ծախսերի համար
– գրքեր ձեռք բերելու համար միջոցներ
– շրջանավարտների համար նախատեսված համագործակցության եւ վերապատրաստման բազմաթիվ ծրագրերի մասնակցելու հնարավորություն
Այռեքս Հայաստան – www.irex.am
Սարյան 8, Երեւան 0002,
Հեռ.` (374 10) 52 66 21, 52 66 23
Ֆաքս` (374-10) 52 66 21, ներքին` 220
Էլ. Փոստ` [email protected]