1 միլիոն դոլար` մերկանալու դիմաց

15/12/2011

Սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը մերկացել է «Playboy» ամսագրի համար: Ֆոտոշարքում Լինդսին մարմնավորում է լեգենդար Մերիլին Մոնրոյին: Աղջկա բարեմասնություններով հիանալ ցանկացողները պետք է սպասեն հաշված օրեր. Լինդսին զարդարելու է ամսագրի 2012թ. հունվարի համարի շապիկը: Մերկ նկարահանվելու համար դերասանուհին 1 միլիոն դոլար է ստացել: Ի դեպ, ֆոտոշարքը երկու անգամ է արվել, քանի որ առաջին նկարահանման արդյունքները չեն գոհացրել «Playboy»-ի հիմնադիր Հյու Հեֆներին: Ամսագրի նոր համարը վաճառքի կհանվի հաջորդ շաբաթ, բայց կարող եք դիտել եւ գնահատել Լինդսիի լուսանկարները հենց հիմա:

Bravo.am