«Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե ՀՀԿ-ում անառողջ մթնոլորտ է տիրում, եւ որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ու համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի պատճառով կուսակցությունը բաժանվել է երկու թեւերի» հարցին ի պատասխան, երեկ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ում թեւեր չկան, մենք միշտ ոտքերի վրա հստակ քայլող կուսակցություն ենք»: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիային, ապա Գ. Սահակյանը նկատել է, որ հանրաքվեից հետո կոալիցիան կավարտի իր առաքելությունը, քանի որ «մշտական կոալիցիաներ չկան»: