Ո՞ւմ աչքին է թոզ փչում

21/11/2005

Երեկ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում սկսվել է ԱՊՀ ՄԽՎ 26-րդ պլենար նիստը: ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանների օրինաստեղծ գործունեության եւ վերահսկողական գործառնության մասին զեկույցով հանդես է եկել ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում ՀՀ ԱԺ-ն այսպես է ներկայացրել. «Անվիճելի փաստ է, որ օրինաստեղծ գործունեությունը Հայաստանում զարգանում է շատ արդյունավետ. անցած տասնհինգ տարիներին ընդունվել են 1343 օրենքներ: …Պառլամենտն ընտրյալների փակ ակումբ չէ, պառլամենտն իշխանության քաղաքական ինստիտուտ է, որը որոշակի իմաստով հասարակության մոդելն է: Նա պետք է ընդհանրացնի հասարակության բոլոր հիմնական սոցիալական խմբերի գաղափարները եւ տեսակետները, արձագանքի ժողովրդի կարիքներին ու ձգտումներին: …Իրենց օրենսդրական գործունեության մեջ Ազգային ժողովի պատգամավորները կարեւոր տեղ են հատկացնում քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչների հետ համագործակցությանը»: