«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ` ArmComedy նախագծի կողմից իրականացվող «NewsՀաբ» հումորային ինտերնետ-հաղորդաշարը ճանաչվել է 2011 թ. լավագույն ինտերնետ-նախագիծ: «Սուր երգիծանքի ժանրում օրվա կարեւորագույն հարցերը ճաշակով բարձրացնող «NewsՀաբ»-ը էականորեն տարբերվում է Հայաստանի` վերից վար գրախոսության ենթարկվող հեռուստաընկերություններով ցուցադրվող հումորային աղբից»,- ասված է «Չենք լռելու» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: