Փշալարերը պատրաստ են

21/11/2005

Այս օրերին ՀՀ իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են ընդդիմության առաջիկայում հրավիրելիք հանրահավաքներին: Օրերս Հալաբյան փողոցում շատերն ականատես են եղել, թե ինչպես երկու ջրցան մեքենա եւ մի մեքենա՝ բեռնավորված փշալարերով, ուղեւորվել են դեպի քաղաքի կենտրոն: Իհարկե, համապատասխան վայրում դրանք առայժմ խնամքով կպահվեն, որպեսզի նոյեմբերի 27-ին նորից ըստ անհրաժեշտության գործի դրվեն:

Ի դեպ, այս ամենից բացի, իրավապահ մարմիններն այս օրերին զբաղված են ընդդիմության ակտիվիստներին Ոստիկանություն հրավիրելով ու նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելով: Այս երեւույթն առկա է հատկապես մարզերում, ուր ընդդիմության հանրահավաքներից հետո ոստիկաններն առավել աչքի ընկած ակտիվիստներին տանում են բաժիններ: