Երկար ընդմիջումից հետո

13/12/2011

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երկարատեւ ընդմիջումից հետո` դեկտեմբերի 10-ին, կրկին թատրոնի բեմ է դուրս եկել Սենեկայի կերպարով` Ռաձինսկու «Ներոնի եւ Սենեկայի ժամանակվա թատրոնը» ներկայացման մեջ:

1985թ. Մայակովսկու անվան թատրոնում Արմեն Ջիգարխանյանը նշված պիեսում խաղացել է Ներոնի դերը: «Այդ պիեսը Ռաձինսկու լավագույն գործերից է»,- ասել է Ջիգարխանյանը: «Դրա սյուժեն արտացոլում է անհատի եւ հասարակության փոխհարաբերությունները: Բայց պիեսի էությունն ավելի խոր է: Այն նաեւ ներոնյան փիլիսոփայության, բարոյական վայրենացման, կայսեր «անհոգի» շրջապատի մասին է: Իսկ դա չարիքին կենսական անսահմանափակ հնարավորություններ է ընձեռում: Ներոնի փիլիսոփայությունն ուղղված է մերկ մարդկանց: Նրանք իրենց մեջ սպանել են ամոթն ու ամաչկոտությունը եւ Ներոնի թատրոնում դարձել են տանջարարներ ու զոհեր, դերասաններ ու հանդիսատեսներ»,- նշել է 76-ամյա դերասանը: