Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` դատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Օհանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: