Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մուհամեդ Քեւսերին սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին, եթե ամերիկյան ռազմական օդանավերը կրկին խախտեն Իրանի օդային սահմանը: Ըստ իրանական «Ֆարս» գործակալության, պատգամավորը նշել է, թե օրեր առաջ Իրանում խփված ամերիկյան անօդաչու սարքը վկայում է, որ այդ երկիրը հարձակողական նպատակ ունի: Նա հայտարարել է, թե ամերիկյան անօդաչու հետախուզական սարքերի կողմից Իրանի օդային տարածքը խախտելու դեպքում իրենք կհարվածեն տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաներին: