Ըստ «Bilan» հանդեսի` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրերը նախկինի պես ընդգրկված են Շվեյցարիայի 300 ամենահարուստ անձանց ցանկում: Միաժամանակ, ըստ ամսագրի` Իսլամ Քարիմովի դուստրերը` Գյուլնարա եւ Լոլա Քարիմովաները, կորցրել են 200 միլիոն դոլար, եւ այժմ նրանց կապիտալը կազմում է 1 միլիարդ դոլար: Ամսագրի կազմած ցանկում տեղ է գտել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը` Դինարա Կուլիբաեւան, ով նախորդ տարի Ժնեւի Անյեր արվարձանում առանձնատուն է գնել 74 մլն ֆրանկով: Դինարան այդ հանրապետության ամենահարուստ կինն է: իր ամուսնու` Տիմուր Կուլիբաեւի հետ նա Ղազախստանի Ժողովրդական բանկի հիմնական բաժնետերն է: Չնայած Բեռնում հետաքննում են 600 մլն դոլարի լվացման գործը, նա ունի 4-5 մլրդ դոլար: