Մեդվեդեւը զայրացել է

06/12/2011

Gazeta.ru-ի հաղորդմամբ` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում, որ «կազմակերպչական հետեւություններ» կանի բոլոր այն նահանգապետերի նկատմամբ, ովքեր չեն կարողացել ապահովել «Եդինայա Ռոսիայի» հաջողությունը` Պետդումայի ընտրություններում: Ըստ կայքի` համախոհների հետ հանդիպման ժամանակ Մեդվեդեւը խիստ տոնով ասել է. «Ընտրությունների արդյունքները դեռ չեն նշանակում, որ պետք չէ եզրահանգումներ անել: «Եդինայա Ռոսիան» հավաքել է ձայների 50%-ից էլ քիչ, իսկ որոշ մարզերում` ընդամենը 30%»: Մեդվեդեւը որոշ նահանգապետերի հասկացրել է նաեւ, թե ի՞նչ է նրանց համար «Եդինայա Ռոսիան»: «Ես կարծում եմ, որ պետք է ուշադրություն դարձնել այն նահանգներին, որտեղ մեր մարդիկ չեն արդարացրել իրենց վրա դրված վստահությունը, եւ դա ոչ թե ողբերգություն է, այլ ազդանշան է` իշխանությանը»,- ասել է նա: