Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Ահազանգը տեղ է հասել» վերնագրով հոդվածում տեղեկացրել էինք Նուբարաշեն համայնքում երթեւեկության անբարենպաստ պայմանների մասին: Համայնքի բնակիչների մտահոգությունը վերաբերում էր մայրուղիներում ճանապարհատրանսպորտային երթեւեկության նշանների, լուսացույցների եւ գծանշումների բացակայության պատճառով հաճախակի տեղի ունեցող վթարներին: Երեկ մի խումբ նուբարաշենցիներ շնորհակալություն էին հայտնում «168 Ժամ»-ին` կարեւորագույն այս խնդրին անդրադառնալու համար, քանի որ հոդվածի լուսաբանումից անմիջապես հետո համայնքում երթեւեկության նշանների տեղադրման աշխատանքներ են կատարվում: Վերջիններս նաեւ երախտագիտություն են հայտնում ՀՀ Ոստիկանության ղեկավարությանը, ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանը եւ ՄՄՇ (Մասնագիտացված մոնտաժային շահագործման) վարչության բրիգադի աշխատակիցներ Միրզա եւ Տիգրան Խաչատրյաններին, Վահան Գրիգորյանին: Նուբարաշենի բնակիչները նաեւ գոհունակություն հայտնեցին այս խնդրում աջակցություն ցուցաբերած Նուբարաշենի թաղապետ Մհեր Հովհաննիսյանին եւ ՀՀ Ոստիկանությանը:
Լ.Ս.