Ոստիկանության համակարգում շարունակվում են պաշտոնանկությունները: Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Գյումրիի ոստիկանապետ Արթուր Բաչախչյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը: Ախուրյանի ոստիկանապետ է նշանակվել Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, ում նկատմամբ նախկինում քրեական գործ էր հարուցվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Ամասիայի ոստիկանապետ է նշանակվել Աշոցքի ոստիկանապետը: