«Երբ ԲՀԿ-ն համոզիչ հաղթանակի հասավ Իջեւանի քաղաքապետի ընտրություններում, ծավալվեցին այդ իրադարձությունները, ինչը ԲՀԿ-ի ներկայացուցիչները բնութագրում են որպես վհուկների որս»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: «Եթե Գ.Ծառուկյանն այս համընդհանուր սոցիալական դժգոհության ֆոնին ընկալվի որպես Ս.Սարգսյանի հակառակորդ, այլ ոչ թե ընդամենը «երրորդ ուժ», ապա շատ հավանական է, որ նրան բախտ վիճակվի կրկնել Բորիս Ելցինի հաջողությունը` Ս.Սարգսյանին դատապարտելով Գորբաչովի ճակատագրին»,- ավելացրել է քաղաքագետը: