Նվեր Ոստիկանությանը

03/12/2011

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպումից հետո դեսպանը ԱՄՆ կառավարության կողմից նվիրատվության կարգով 150.000 դոլար արժողությամբ գրասենյակային եւ համակարգչային նոր սարքավորումներ է հանձնել ՀՀ ոստիկանությանը, որոնք օգտագործվելու են Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կիբերհանցավորության եւ թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից: Սարքավորումները ներառում են գրասենյակային եւ դյուրակիր համակարգիչներ, տպիչներ, պատճենահան սարքեր, պրոյեկտորներ եւ այլն: Նախկինում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերված օժանդակությունն ուղղվել է մարդկանց թրաֆիկինգի, անօրինական միգրացիայի դեմ պայքարի ստորաբաժանումներին, ինչպես եւ ՀՀ ոստիկանության ակադեմիային եւ ուսումնական կենտրոնին: ԱՄՆ կառավարության աջակցությունը` ուղղված Հայաստանի իրավապահ ու քրեադատավարական ոլորտին, տարեկան կազմում է մոտ 3 միլիոն դոլար: