Արաքսի վրա

03/12/2011

Իրանն ու Ադրբեջանը հայտարարել են հիդրոէներգետիկայի ոլորտում երկկողմանի համագործակցության ընդլայնման իրենց պատրաստակամության մասին: Դա մասնավորապես վերաբերում է սահմանային Արաքս գետին: Իրանի` ջրային պաշարների գծով էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Ռեզա Ատարն Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ կողմ է արտահայտվել ջրօգտագործման ու հիդրոէլեկտրակայանների կառուցման ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման օգտին: Խալաֆովն իր հերթին կարեւորել է Արաքս գետի վրա «Խոդա Աֆերին» ամբարտակի համատեղ կառուցման ու շահագործման հանձնման վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ կնքումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը ցանկություն էր հայտնել Ուրմիա լճի չորացման կանխման համար օգտագործել Արաքս գետի ջրերը, ինչն անհանգստացրել էր Ադրբեջանին: