Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է աշխատանքային տոնավաճառ, որը կազմակերպել է ՀՀ-ի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան: Տոնավաճառի նպատակն է` ԱՄՆ փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին գործատուներին ներկայացնելը: Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա ողջունել է աշխատանք փնտրողներին, ինչպես նաեւ` մասնակից այն 30 ընկերությունների ներկայացուցիչներին, փնտրում են որակավորված դիմորդների` աշխատանքի եւ պրակտիկայի համար: Մասնակից ընկերությունների թվում են «Օրանժ Արմենիան», «Ամերիա» բանկը, «ԱրմՆյուզը», «Աշտարակ կաթը», Կենտրոնական բանկը, «Կոնգրես» հյուրանոցը եւ այլն: