Վիճաբանություն հրազենով

21/11/2005

Նոյեմբերի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում Աշտարակի քաղաքային հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ սուր կտրող գործիքով հասցված վերքերով Արագածոտնի մարզի Օշական գյուղից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել Սամվել Ադիբեկի Ադիբեկյանին (ծնված 1945թ.), Վարդան Ադիբեկի Ադիբեկյանին (ծնված 1946թ.), Ադիբեկ Արմենի Ադիբեկյանին (ծնված 1980թ.), Նորայր Ռուբենի Ներսիսյանին (ծնված 1980թ.), իսկ Արամ Աշխարհիկի Բաբկենյանին (ծնված 1972թ.)` հրազենային վնասվածքներով։ Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է Արագածոտնի մարզային դատախազությունը, իսկ դեպքի առնչությամբ նախնական կալանքի է վերցվել Օշական գյուղի բնակիչ Սեդրակ Սամվելի Թովմասյանը (ծնված 1987թ.)։