Պատժամիջոցներ Սիրիայի նկատմամբ

01/12/2011

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նկատմամբ: Ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ` այդ պատժամիջոցները նախատեսում են սառեցնել Սիրիայի հետ ռազմավարական համագործակցությունը, արգելք են դնում հանցանք գործած սիրիացի պաշտոնատար անձանց եւ գործարարների` Թուրքիա մուտքի վրա, սառեցնում են հարաբերությունները Սիրիայի Կենտրոնական բանկի հետ, սառեցնում են նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի եւ կառավարության ֆինանսական ակտիվները: