Էշթոնը անհանգստացած է

01/12/2011

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը երեկ հայտարարություն է տարածել, որում անհանգստություն է հայտնել Թեհրանում վերջին իրադարձությունների հետ կապված: «Ես վճռականորեն դատապարտում եմ ցուցարարների բացարձակապես անընդունելի ներխուժումը: Կոչ եմ անում Իրանի կառավարությանն անհապաղ կատարել իր միջազգային պարտավորությունները, որպեսզի պաշտպանի դիվանագետներին ու դեսպանատները»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն որոշել է տարհանել Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչության ողջ կազմին: