ԼՂՀ ԱԺ տարբեր հանձնաժողովներում շարունակում են քննարկել 2006թ. պետբյուջեի նախագիծը: ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանի խոսքերով, գալիք տարի նախատեսվում է նաեւ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ միջին աշխատավարձն այս տարվա 32.081 դրամի փոխարեն` 2006-ին կդառնա 41.720 դրամ: Կարեւորելով ոլորտի առաջնային օղակի բարելավումը, նախարարը հավաստիացրեց, որ այստեղ նույնպես կձեռնարկվեն համապատասխան քայլեր: «Բնակչության առողջության պահպանման նպատակով մեծ ուշադրություն պետք է դարձնել նաեւ տեղամասային բուժօգնությանը: Եթե 2005թ. մեկ տեղամասին անվճար ու արտոնյալ դեղամիջոցների համար հատկացվում էր 300 հազար դրամ, ապա 2006-ին նախատեսվում է այն ավելացնել 100 հազարով: Կբարձրանան նաեւ տեղամասային բուժծառայության աշխատակիցների աշխատավարձերը: Բժիշկներն այս տարվա 28.000-ի փոխարեն` կստանան 35.000 դրամ, իսկ բուժքույրերը` 25.800-ի փոխարեն՝ 28.000 դրամ»,- ասել է նախարար Զ. Լազարյանը: