Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության հավանական պատճառներին գումարվել է եւս մեկը: «Քիմն ու Քորթնին Նյու Յորքում» ռեալիթի-շոուի վերջին եթերից հետո նոր վարկած է շրջանառվում, ըստ որի` շոուի հենց առաջին թողարկման շրջանակներում Քիմը զայրացրել է իր նախկին ամուսնուն: 26-ամյա Քրիսին, որը բասկետբոլի հերթական պարապմունքից տուն է վերադարձել, սիրելին դիմավորել է ներքնազգեստով: Սա, իհարկե, զայրույթի առիթ չէր հանդիսանա, եթե Քիմին չընկերակցեր յոգայի` ամբողջովին մերկ սեւամորթ դասատուն: Ի դեպ, թեեւ Քիմին ու սեւամորթ տղամարդուն ընկերակցել են աղջկա քույրը` Քորթնին, ու իր ընկերուհիները, Քրիսի կատաղությունը չի մեղմվել: «Սա իմ տունն է: Կարծում եմ` սա անարգանք է իմ հանդեպ»,- ասել է Քարդաշյանի նախկին ամուսինը: Քիմի արձագանքն էլ այն է եղել, որ ամուսինը բավական հասուն չէ եւ խայտառակում է իրեն ուսուցչի առջեւ: