Բրիթնի Սփիրսը, որն իր «Femme Fatale» շոուով հանդես է եկել Ռիո դը Ժանեյրոյում, համերգի ժամանակ սեփական երկրպագուի զոհն է դարձել: Բեմում կիսամերկ տեսքով հայտնված երգչուհին` «Lace and Leather» հիթը կատարելիս, համերգի սցենարի համաձայն, բեմ է հրավիրել երկրպագուներից մեկին եւ սկսել է նրա համար մերկապար հիշեցնող պար պարել: Բրիթնին սյունին է կապել երկրպագուին եւ պարային շարժումներ կատարելով` նստել տղայի ուսերին: Երկրպագուն էլ, չդիմանալով նման ճնշմանը, կծել է երգչուհու ոտքը: Սփիրսը, թեեւ չի ընդհատել ելույթը, սակայն համերգից հետո խոստովանել է, որ չափազանց վախեցել է երկրպագուի վարքից: