Ռիհաննան այլեւս չի՞ երգելու

01/12/2011

Երգչուհի Ռիհաննան շրջագայությունների պատճառով չմասնակցեց «American Music Awards» մրցանակաբաշխությանը: Երգչուհին վերջերս որոշել էր իրեն արձակուրդ տալ` հանգստանալով Իտալիայում: Ըստ bravo.am-ի` այժմ Ռիռին փորձում է նոր հորիզոններ գրավել եւ համալրել հանրահայտ այն մարդկանց ցուցակը, ովքեր դիզայների կարիերա են սկսել: Ռիհաննան հագուստի հավաքածու է ստեղծել «Emporio Armani» ապրանքանիշի համար: Ի դեպ, հենց ինքն էլ հանդիսանում է բրենդի գովազդային դեմքը: Չնայած, որ Ռիռիի բեմական, ինչպես նաեւ առօրյա հագուստները բավական անկեղծ եւ սեքսուալ են, երգչուհու ստեղծած հավաքածուն համեստ է ստացվել. ջինսե տաբատներ, սպորտային շապիկներ, որոնց վրա պատկերված են ապրանքանիշի եւ երգչուհու համատեղ լոգոն կամ երգչուհու լուսանկարը, իսկ էրոտիկ են միայն ներքնազգեստները: