Եվս 24 միլիոն

29/11/2011

Երեկ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանի ֆինանսական համակարգի կառավարման արդիականացմանն ուղղված ծրագիրը: Ինչպես հայտնում են Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունից, դա 2011թ. տարեկան Գործողությունների ծրագրի երկրորդ տրանշն է` 24 մլն եվրո արժողությամբ: Ծրագիրը նպատակ ունի բարելավել հանրային հատվածի թափանցիկությունը, օժանդակել Հայաստանի եւ ԵՄ-ի առեւտրային չափորոշիչների համապատասխանեցմանը: