Նոյեմբերի 28-ին, ժամը 12:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ: Նման նիստի նախաձեռնությամբ երեկ հանդես է եկել ՀՀ կառավարությունը` 2012թ. պետբյուջեի կատարումն ապահովող հարկային եւ հարակից օրենքների փոփոխությունների նախագծերը քննարկելու նպատակով: Նիստի օրակարգում ընդգրկված են մոտ երեք տասնյակ հարցեր: