Առաջարկի ժամանակն է

26/11/2011

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Գորան Լենմարկերը APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Եվրոպան հարավկովկասյան երեք երկրներին` Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին, պետք է Եվրամիությանն անդամակցելու հեռանկար առաջարկի: «Իմ կարծիքով` եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Կովկասի երեք երկրներին` Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, պաշտոնապես ԵՄ անդամակցության հեռանկար առաջարկեն»,- ասել է Լենմարկերը: