Առանցքում ԼՂ-ն է

26/11/2011

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին ժամանելու է Երեւան: Այցի շրջանակներում նախատեսված են Լեֆորի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն` քննարկումների առանցքում լինելու է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը: «Այցը մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին սատարելու` Եվրամիության ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: