Ժակ Ֆորը` Ֆասյեի փոխարեն

24/11/2011

Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեին 2012թ. հունվար ամսից փոխարինելու է Ժակ Ֆորով:

Այս մասին հայտնում է Trend գործակալությունը` տեղեկացնելով, թե Ֆասյեն նախատեսում է կատարել իր վերջին այցը տարածաշրջան` մինչեւ նոյեմբերի վերջը: Ի դեպ, Ֆորն օգոստոսին ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Ուկրաինայում: Նա 2008-ից զբաղեցնում է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը: