Տաշտակից անդին

24/11/2011

Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի եւ Սեյրան Ավագյանի ԱԺՄ, ԱԺԴ, ԱԺԿ եւ ՀԺԱՄ կուսակցություններն առաջիկայում կնշեն ազգային ժողովրդավարության շարժման 20-ամյակը: Այս մասին երեկ մեր թղթակցին տեղեկացրել է Ա.Սադոյանը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունները բանակցություններ էին սկսել միավորվելու կամ դաշինք ստեղծելու նպատակով: Ա.Սադոյանը, ըստ էության, չի հերքել, որ այդ միավորման նախաձեռնությունը պատկանում է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այնուամենայնիվ, ո՞րն է այդ միավորման նպատակը: «Ազգային ժողովրդավարությունը աշխարհով մեկ համախմբելու, աշխարհի մարտահրավերներ ոչ թե հայաստանաբնակ 3 միլիոնով, այլ 10 միլիոնով դիմակայելու խնդիրները»,- պատասխանել է Ա.Սադոյանը: