Մանդատ չունեն

24/11/2011

ՌԴ Պետական դուման վաղաժամ դադարեցրել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ երկու պատգամավորների` հայազգի Արթուր Չիլինգարովի եւ Ալեքսանդր Չուխրաեւի լիազորությունները: «Ինտերֆաքսի» հաղորդմամբ` նրանք տեղափոխվելու են այլ աշխատանքի: Մասնավորապես Չուխրաեւը նախօրեին նշանակվել է «Աչքի միկրոխիրուրգիա» կլինիկայի ղեկավար, իսկ Արթուր Չիլինգարովը շարունակելու է իր գործունեությունը ՌԴ Դաշնային խորհրդում: