Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 383 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 383 դրամ: Նշենք, որ երեկ հայաստանյան բորսայում փակման գինը կազմել էր 384 դրամ: Փաստորեն, նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 1 դրամով։ Շատերի կարծիքով, դոլարի նկատվող էժանացումը ունի սեզոնային բնույթ եւ կապված է ամանորյա տոների հետ։ Նոյեմբերից սկսած` հայրենիք են վերադառնում արտագնա աշխատանքի մեկնած մարդիկ՝ իրենց հետ բերելով մեծ քանակի արտարժույթ։ Արտարժույթն էլ հիմնականում կարճ ժամանակ անց հայտնվում է շուկայում, քանի որ մարդկանց ամանորյա գնումների համար դրամ է պետք։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա առաջիկա օրերի եւ շաբաթների ընթացքում դրամը կայուն կերպով կարժեւորվի։