Թանկ բողոք

24/11/2011

«Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման`սեպտեմբերից սկսված բողոքի ակցիաները հարկատուների «վրա նստել են» շուրջ 13 մլն դոլար: Նման ցուցանիշ է հրապարակել «Associated Press»-ը` ըստ որի, դրանք ուղղվել են ոստիկանների եւ կոմունալ ծառայության աշխատակիցների արտաժամյա աշխատանքի համար կատարված վճարումներին: Երկրի ֆինանսական համակարգի դեմ ուղղված ակցիաներն «ամենաթանկն» են եղել Օքլենդում` 2.4 մլն դոլար, որտեղ մի քանի անգամ տեղի են ունեցել բախումներ ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ:

Գումարի մեծ մասն ուղղվում է ոստիկաններին, ովքեր շատ հաճախ ստիպված են լինում արտաժամյա աշխատել: