Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները նախօրեին հերթական այցն են կատարել Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ հոգանոց հայկական ընտանիքին: ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակից 1news.az պարբերականին հայտնել են, որ ռազմագերիները կազմակերպության աշխատակիցների միջոցով նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են պայմաններին, որոնցում պահվում են հայ զինվորները եւ քաղաքացիական անձինք: