«Rolling Stone» պարբերականը կազմել է պատմության մեջ խոշորագույն կիթառահարների վարկանշային աղյուսակը: Այն կազմվել է փորձագետների եւ երաժիշտների կարծիքների հիման վրա: Վարկանշային աղյուսակը գլխավորել է Ջիմի Հենդրիքսը: «Նա փոխեց ռոք երաժշտության մասին բոլոր պատկերացումները»,- ասել է «Գրեմմի» մրցանակակիր, կիթառահար Թոմ Մորելլոն: Նրա կարծիքով` Հենդրիքսի կարեւորագույն կատարումներն են «Purple Haz»-ը եւ «The Star-Spangled Banner»-ը: Երկրորդ հորիզոնականում լավագույն կիթառահար Էրիկ Քլեփթոնն է: Իսկ երրորդում` անգլիացի երաժիշտ, «Led Zeppelin» ռոք խմբի հիմնադիրներից` Ջիմի Փեյջը: Չորրորդ տեղում է անգլիացի կիթառահար եւ երգահան Քիթ Ռիչարդսը: Աղյուսակի հինգերորդ հորիզոնականում, ըստ պարբերականի` Ջեֆ Բեքն է: Ի դեպ, խոշորագույն կիթառահարների վարկանշային աղյուսակում ընդգրկվել են նաեւ Բի Բի Քինգը, Չակ Բերին, Էդի Վան Հալենը, Դուեյն Օլմանը եւ Փիթ Թաունսենդը: