Դիմել է Դատախազություն

22/11/2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Արամ Անանյանը երեկ հայտարարել է, որ Տ. Սարգսյանը երեկ միջնորդությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ: Հիշեցնենք, որ Հ. Առաքելյանը Տ. Սարգսյանին մեղադրում է 31 մլն դոլար յուրացնելու մեջ: