«Ժողովուրդը թող չսպասի, որ վաղը Սերժ Սարգսյանը կհեռացնի բոլոր քաղաքական պաշտոնյաներին, որովհետեւ նրանք բիզնես ունեն: Այդ տարանջատումը մի օրում չի կարող լինել, դա պետք է սահուն եւ անցնցում լինի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակարգից: Նրա խոսքով, գործարար պաշտոնյաներին պետք է բացատրվի, որ այդ տարանջատումն անհրաժեշտ է թե գործարարի, եւ թե պետության նորմալ գոյության համար: «Այլապես տնտեսությունն անընդհատ կաղալու է, անձնական շահեր են աշխատելու»,- նշել է Ռ.Զոհրաբյանը: