«Չափազանց կարեւոր է, որ պետությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրի` երաշխավորելու ուժի կիրառումը` օրենքի սահմաններում եւ խիստ համաչափության մեջ»,- երեկ ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան: Ըստ նրա` ոչ պատշաճ եւ անհամաչափ ուժի կիրառումը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման, այլ նաեւ հանրության կողմից վստահության կորստի, որն անմիջականորեն կանդրադառնա արդյունավետ ոստիկանական ծառայություն մատուցելու կարողության վրա: Նրա խոսքով` ԵԱՀԿ-ն աջակցել է երկու ուղեցույցների հրատարակմանը, որոնք Ոստիկանության գործողությունների, ուժի գործադրման եւ բանակցություններ վարելու ռազմավարության վերաբերյալ են: