«Թուրքիան պատրաստ է ստեղծել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ իրադարձությունները»,- անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ֆրանսիացի գործընկեր Ալեն Ժյուպեի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո։ «Թուրքիան պատրաստ է համատեղ հանձնաժողովի ստեղծմանը` տվյալ խնդրի պատմական ուսումնասիրման համար»,- ասել է նա: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն 1915թ. իրադարձությունների թեման որակել է որպես «մարտահրավեր»` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով` հյուրընկալել դրա շուրջ հայ-թուրքական քննարկումները: Ժյուպեն նշել է, որ բոլոր մեծ երկրները աշխատանք են կատարում իրենց պատմությունը ուսումնասիրելու ուղղությամբ: «Նման աշխատանք կարող է կատարվել պատմական հանձնաժողովում»,- ասել է Ժյուպեն` Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը որակելով իբրեւ դժվարին` թե՛ Թուրքիայի եւ թե՛ Հայաստանի համար: