Կրակել են զինվորի վրա

19/11/2011

Նոյեմբերի 16-ին, ժամը 21:20-ին Էրեբունի բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի պայմանագրային զինծառայող Համլետ Հայկի Մկրտչյանը` հրազենային վիրավորմամբ: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: Ըստ նրա, փաստի առթիվ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Քր.օր.-ի 239 հոդվածով (Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը), ընթանում է նախաքննություն: Դեպքի կապակցությամբ ձերբակալված եւ կալանավորված անձինք դեռ չկան: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Համլետ Մկրտչյանը ծառայում է Երեւանում տեղակայված զորամասերից մեկում, սակայն կրակոցը տեղի է ունեցել Արարատի մարզում: