Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանից բացատրություն են պահանջել, թե ինչո՞ւ Իջեւանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածու, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց ԲՀԿ թեկնածու Վարդան Ղալումյանին: Մարզպետը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ընդունել է, որ այդ պարտության համար ինքը պատասխանատվություն կրում է: «Բնականաբար, ես պետք է պատասխանատուն լինեմ, որովհետեւ ես եմ մարզային խորհրդի նախագահը»,- ասել է Ա.Ղուլարյանը: Վերջերս նաեւ խոսակցություններ էին շրջանառվում, թե այդ ընտրությունների պատճառով Ա.Ղուլարյանը կարող է հրաժարականի դիմում ներկայացնել: «Ես հրաժարական տալու ցանկություն կամ մտադրություն չունեմ»,- ավելացրել է Ա.Ղուլարյանը: