Վերլուծաբանները կանխատեսում էին, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի թե՛ ընթացքում, թե՛ հետո հայաստանյան քաղաքական դաշտում պետք է որոշակի վերաձեւավորումներ իրականացվեն։ Նոր ֆորմատների եւ նոր կուսակցությունների ձեւավորումները վերջին ժամանակներս կարծես թե այդ կանխատեսումները հաստատում են։ Սակայն հավանաբար էլ ավելի հետաքրքրական զարգացումներ են սպասվում հանրաքվեից հետո, ընդ որում, անկախ նրա ելքից։ Այս առումով, կարծում ենք, անչափ հետաքրքրական է ՀՀՇ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկությունը, համաձայն որի, մի քանի օր առաջ կոնֆիդենցիալ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ գործող վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջեւ։ Թե կոնկրետ ինչի մասին են խոսել քաղաքական գործիչները, մեր աղբյուրը չմանրամասնեց։