Ինչու է աղմկում միլպետը

18/11/2005 Ա. ԳԱԼՈՅԱՆ

Ընդդիմության` նախօրեին Երեւանում կազմակերպած «Ոչ»-ի ավտոշարասյան ընթացքում Ոստիկանության Շենգավիթի ՊԱՏ բաժնի աշխատակիցները տուգանային հրապարակ են տարել թվով յոթ ավտոմեքենաներ: Տուգանային հրապարակ են տարվել ոչ թե ավտոշարասյան բոլոր մեքենաները, այլ ընդամենը մի քանիսը, ընդ որում՝ առավել համեստ մեքենաները: Ինչո՞ւ այդ մեքենաները տուգանային հրապարակ չտարան, ասենք, Կենտրոն համայնքի ՊԱՏ բաժնի աշխատակիցները, երբ շարասյունն անցնում էր նաեւ այդ համայնքով, այլ` հենց Շենգավիթի բաժնի աշխատակիցները (որոշ տեղեկություններով՝ անձամբ Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչիկ Մակարյանի հրահանգով): Պատճառն այն է, որ Շենգավիթի ոստիկանապետ Հ. Մակարյանը որոշել է արջի ծառայություն մատուցել ՀՀ իշխանություններին: Մանավանդ, որ նրա որդին` Վարդան Հրաչիկի Մակարյանն, աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես Պետաիրավական վարչության պետի տեղակալ: