Ազգային ժողովի գրեթե դատարկ դահլիճում երեկ շարունակվել է բյուջեի քննարկումը: Բառիս բուն իմաստով մի քանի պատգամավորներ եւ նախարարներ էին մասնակցում երկրի կարեւորագույն տնտեսական փաստաթղթի քննարկմանը: Այդ պահին լրագրողներն արձանագրել են, թե ինչպես է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ipad-ով խաղում` շարիկներ գլորում: Նախարարի` շարիկ գլորելու փաստը արձանագրող տեսանյութը կայքէջում տեղադրել էր նաեւ «Երկիր Մեդիան»: Լրագրողները երեկ ԱԺ-ում փորձել են այդ կապակցությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից: «Կճշտենք»,- Տիգրան Սարգսյանն այսպես է պատասխանել «Երկիր Մեդիայի» թղթակցի հարցին, երբ վերջինս նրանից փորձել է ճշտել, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ իր նախարարը երկրիս բյուջեի քննարկման ժամանակ «շարիկ է գլորում»: