ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականը պատգամավորներին ներկայացնելուց հետո այլեւս Նիստերի դահլիճ չի մտել: Նա ԱԺ եկել է, բայց դահլիճ չի իջել: Քառօրյա նիստերը վարելու ողջ ծանրությունն ընկել է ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի վրա: Ինչո՞ւ Հ.Աբրահամյանը չի վարում նիստերը, չէ՞ որ նա դեռ ԱԺ նախագահ է: «Նա մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է, հավանաբար իր ընտրողների հետ հանդիպման է գնացել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում պատասխանել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նախօրեին նա նույնիսկ բյուջեն ներկայացնելու ժամանակ դահլիճ չի եկել: «Դե, այդպես է մտածել, դա իր իրավունքն է»,- ավելացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: