Հեռախոսով

17/11/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի նախագահի` Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի նախագահները զրուցել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես` մտքեր փոխանակել ենթակառուցվածքային եւ ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ: