Հարբած ելույթ` պաթոսով

17/11/2011

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված համերգի ժամանակ փորձել է «պաթոսով» ելույթ ունենալ, ինչը սխալ է ընկալվել: «Վարչապետի ելույթի հետ կապված զարմանում եմ, որ նման կերպ ընկալվեց, քանի որ ես լսել եմ այդ ելույթը, եւ ես տեղյակ եմ, որ նա այդ օրը պետք է երիտասարդության առջեւ պաթոսով ներկայանար, մի հատկանիշ, որն ինքը իրականում չունի: Նա փորձել է պաթոսով ներկայանալ, եւ այդպես թյուրիմացաբար է ընկալվել հանրության կողմից»,- ասել է Գասպարիչը: