ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը երեկ ԱԺ-ում 2012թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, թե այն հիմնականում ծառայում է քաղաքական մեծամասնությանը: «Այսօր ովքեր իշխանության են, պարտավոր են պատասխանատվություն կրել նաեւ նրանց նկատմամբ, ովքեր նրանց չեն ընտրել: Հակառակ դեպքում կլինեն անկանխատեսելի հետեւանքներ, եւ այն ժպիտները, որոնք ես տեսնում եմ դահլիճում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների մոտ, այլեւս չեն լինի»,- ասել է նա: